Չինաստանի շախմատի հավաքականը` աշխարհի թիմային առաջնության չեմպիոն

13:30, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության չեմպիոնը Չինաստանի հավաքականն է:

Վերջին` 9-րդ տուրում, երկրորդ տեղում ընթացող Ուկրաինայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հավաքականի հետ: Դա նշանակում է, որ առաջին հորիզոնականում գտնվող Չինաստանի հավաքականը անկախ վերջին տուրի արդյունքից դարձավ աշխարհի թիմային առաջնության չեմպիոն: Ուկրաինան ունի 12 միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականը վերջին տուրում խաղում է հետնապահ Եգիպտոսի թիմի հետ և հաղթանակի դեպքում կդառնա բրոնզե մեդալակիր: 

 


© 2009 ARMENPRESS.am