Ոստիկանները Ճամբարակում կողոպուտի դեպք են բացահայտել

12:45, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Անդրանիկ Ա.-ն ապրիլի 27-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10-ի սահմաններում, շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, 1988թ. ծնված Արամ Ո.-ն քաշել-պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արամ Ո.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:


© 2009 ARMENPRESS.am