Ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությանը

21:06, 27 Ապրիլ, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 27  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ապրիլի 27-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում քաղաքապետ  Սամվել Բալասանյանը դեսպանին ծանոթացրել է  Գյումրու պատմությանը, մշակութային ներուժին և ներդրումային միջավայրին: Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել  Գյումրիի և Չինաստանի  Սիան քաղաքի միջև ստեղծված   փոխգործակցությունը« որն արդեն երկրորդ տարին է կյանքի կոչվում: Այդ համագործակցության շրջանակներում, Գյումրին միացել է Մետաքսի ճանապարհի քաղաքների հուշագրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանի մամուլի գրասենյակից,  Չինաստանի դեսպանն իր խոսքում  ևս կարևորել է  այդ պատմական առևտրա-տնտեսական ցանցի վերականգնումը, ինչպես նաև  համագործակցային արդյունավետ կապերի ստեղծումը, այդ թվում՝ տնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն են  հայտնել աջակցել երկուստեք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am