«Նասդաք Արմենիա»-ն տեղաբաշխել է «Արմսվիսբանկ»-ի թողարկած 5 մլն դոլարի պարտատոմսերը

19:26, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա»-ն անցկացրել է  «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արտարժութային պարտատոմսերի 3-րդ թողարկման տեղաբաշխումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նասդաք Արմենիա»-ից, տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է հազար ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը 8.5 տոկոս է:

2015թ. ապրիլի 16-ին «Նասդաք Արմենիա»-ում տեղի էր ունեցել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արտարժութային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումների տեղաբաշխումը: «Արմսվիսբանկն» առաջին անգամ է իրականացնում պարտատոմսերի թողարկում: 


© 2009 ARMENPRESS.am