Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

17:57, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայում մայիսի 2-5-ը տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, մայիսի 2-ին մեր հավաքականը կմրցի Կիպրոսի, մայիսի 3-ին՝ Ալբանիայի, մայիսի 5-ին՝ Մոնտենեգրոյի հավաքականների հետ: Մեր թիմն Ալբանիա կմեկնի մայիսի 1-ին և կհանգրվանի Դուրրես քաղաքի «Հոթել Տրոպիկալ» հյուրանոցում: Պատրաստվելով մրցաշարին՝ ապրիլի 29-30-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Մարկ Լելևրը մարզական հավաքին մասնակցելու համար հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների` Մարկ Բախտամյան, Վահագն Ենգոյան, Սերվին Բաղումյան և Ժորա Սաֆարյան՝ Ակադեմիա, Արսեն Եղիազարյա,  Հրաչյա Գեղամյան, Պարգև Աբրահամյան, Էրիկ Ղարիբյա, Արսեն Սադոյան, Սամվել Խուրշուդյան, Վարդան Բաբախանյան, Արթուր Խաչատրյան, Կարեն Մելքոնյան և Էրիկ Խուրշուդյան՝ «Բանանց», Աշոտ Գրիգորյան՝ «Միկա», Միհրան Պետրոսյան, Հովհաննես Հարությունյան, Ալբերտ Խաչումյան, Վիգեն Կարապետյան, Արման Ասիլյան, Ռաֆիկ Մելիքյան  և Սարգիս Ոսկանյան՝ «Փյունիկ»: 


© 2009 ARMENPRESS.am