Աշխարհի բնակչության 2/3-ը բազային վիրաբուժությունց օգտվելու հնարավորություն չունի

12:33, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բնակչության երկու երրորդը հնարավորություն չունի օգտվելու բազային եւ ոչ թանկ վիրաբուժությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հետազոտության մեջ, որը հրապարակվել Է Lancet բժշկագիտական հանդեսում:

Այս եզրակացությունները կրկնակի գերազանցում են նախորդ գնահատումները:

Դա նշանակում Է, որ միլիոնավոր մարդիկ են մեռնում այնպիսի բուժվող վիճակներից՝ ինչպիսիք են կույր աղիքի բորբոքումը կամ բարդացած ծննդաբերությունը:

Այդ մարդկանց մեծ մասն ապրում Է եկամուտների ցածր  եւ միջին մակարդակով երկրներում:

Հետազոտության տվյալներով՝ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի բնակչության 93 տոկոսը բազային վիրաբուժությունից օգտվելու հնարավորություն չունի, հաղորդել Է BBC-ն:


© 2009 ARMENPRESS.am