40-ից ավելի մարդ Է զոհվել Պակիստանում մոլեգնած փոթորկի հետեւանքով

11:55, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44 մարդ Է զոհվել Պակիստանում մոլեգնած ուժգին փոթորկի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 27-ին հայտնել են երկրի իշխանությունները:

Բացի այդ, ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ հարյուր երեխա, վնասվածքներ Է ստացել:

Փոթորիկը նախօրյակին պատուհասել Է Փեշավար քաղաքն ու նրա մերձակա բնակավայրերը: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, փոթորկի եւ սաստիկ անձրեւների պատճառով տուժել են տեղի բազմաթիվ բնակչների տները:


© 2009 ARMENPRESS.am