Դմիտրի Կիսելյովը «Շաբաթվա լուրեր»-ում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին

19:13, 26 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի` «Россия 1» հեռուստաալիքով ցուցադրվող «Շաբաթվա լուրեր» տեղեկատվական-վերլուծական հաղորդաշարի ապրիլի 26-ի եթերում անդրադարձ կա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:    

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Յեվգենի Ռոժկովի ռեպորտաժում ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատմությունն Օսմանյան կայսրությունում, ինչպես նաեւ 2015թ. ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներից բարձրաստիճան պատվիրակությունների այցը Ծիծեռնակաբերդ ու նրանց կողմից հնչեցված ելույթները: 

Ամբողջությամբ` դիտեք տեսանյութում: 


© 2009 ARMENPRESS.am