Շախմատի կանանց հավաքականը պարտվեց Ուկրաինային

18:20, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում պարտություն կրեց:

Կանանց ընտրանին 6-րդ տուրում մրցում էր Ուկրաինայի հետ: Հավաքականի կազմում ոչ-ոքի խաղացին Դանիելյանը, Մկրտչյանը, Գալոյանը, իսկ Կուրսովան տանուլ տվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տուրից հետո կանանց  հավաքականը 6-րդ հորիզոնականում է և ունի 12 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը Վրաստանի հավաքականն է, որն ունի 17: Նույնքան միավոր ունի Ռուսաստանի ընտրանին: 


© 2009 ARMENPRESS.am