Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողություն է տեղի ունեցել Միլանի գլխավոր եկեղեցում

15:12, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնությամբ ապրիլի 24-ին էկումենիկ արարողություն է տեղի ունեցել Միլանի գլխավոր մայր եկեղեցում՝ Դուոմոյում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողոությանը լայնորեն լուսաբանվել է իտալական թերթերի էջերում:

Էկումենիկ արարողությունը առաջնորդել է Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, Կարդինալ Անջելո Սկոլան:

Իսկ Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանատու՝ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով արարողությանը մասնակցել Հյուսիսային Իտալիայի կաթոլիկ թեմերի թեմակալ առաջնորդներ, Լոմբարդիայի արքեպիսկոպոսարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում և Միլանում գործող ավելի քան 10 քույր եկեղեցիների թեմակալներ, պատասխանատուներ եւ ներկայացուցիչներ, քաղաքային, մարզային եւ նահանգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում հավատարմագրված 10-ից ավել երկրների գլխավոր հյուպատոսներ եւ դեսպաններ, ինչպես նաև Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: 


© 2009 ARMENPRESS.am