Ճապոնիայում մարդատար ինքնաթիռների օդաչուների առավելագույն տարիքը բարձրացրել են մինչեւ 67

17:51, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել մարդատար հանրանավերի օդաչուների առավելագույն թույլատրելի տարիքը 64-ից բարձրացնել մինչեւ 67: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունը:    

Այս որոշումը կայացվել Է կադրերի պակասի պատճառով, որը կապված Է Ճապոնիայում բյուջետային ավիագծերի արագ զարգացման հետ: Բացի դրանից, Ճապոնիայի իշխանությունները լրջորեն անհանգստացած են փոխադրողների մշտապես աճող ծանրաբեռնվածությունից, որն իր գագաթնակետին կհասնի 2020 թվականին, երբ Տոկիոյում տեղի ունենան ամառային Օլիմպիական խաղերը: Նախարարության նոր հանձնարարականների համաձայն՝ այն օդաչուները, որոնց տարիքը գերազանցում Է 65-ը, կաշխատեն կրճատված գրաֆիկով. թռիչքային ժամերի քանակը մյուս օդաչուների համեմատեությամբ կկազմի շուրջ 80 տոկոս: 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, օդային փոխադրումների վետերանների համար կգործի եւս մեկ պարտադիր կանոն. անձնակազմում երկրորդ օդաչուի տարիքը պետք Է լինի 60-ից ցածր: Օդաչուների համար մյուս անհրաժեշտ պայմանը կլինեն կանոնավոր բուժզննումները: Բժիշկներն առաջին հերթին կստուգեն վետերան օդաչուների ռեակցիան եւ գլխուղեղի հիմնական գործառույթները:


© 2009 ARMENPRESS.am