Վրաստանում հայերը բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ

16:22, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանության շենքի մոտ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«Ակցիայի մասնակիցները դիմում են Թուրքիային՝ 1915 – 1923 թվականներին կատարված հանցագործությունը ճանաչելու պահանջով: Ակցիայի մասնակիցները նաեւ կոչ են անում Վրաստանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործընթաց սկսել եւ դատապարտել Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը»,- ասված Է Վրաստանի հայ համայնքի հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am