Առաջին գնորդներն սկսել են ստանալ Apple Watch խելացի ժամացույցը

15:28, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ն սկսել Է իր առաջին կրովի սարքի՝ Watch-ի վաճառքներն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Չինաստանում, Ֆրանսիայում եւ Ճապոնիայում: Ապրիլի 24-ին խելացի ժամացույցը կստանան այն գնորդները, որոնք հասցրել են Համացանցի միջոցով առաջինը ձեւակերպել ապրիլի 10-ին մեկնարկած նախապատվերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:   

Ինչպես նշել Է գործակալությունը, ոչ մեծ հերթ Է նկատվում Տոկիոյում (շուրջ 50 մարդ): Ըստ որում ընկերության ժամացույցի վաճառքների մեկնարկն աժիոտաժ չի հարուցել, որը սովորաբար ուղեկցում Է Apple-ի յուրաքանչյուր նոր արտադրանքի: 

Վաճառքների պաշտոնական մեկնարկի ժամանակ Apple Store ֆիզիկական խանութների միջոցով ժամացույց գնել հնարավոր չի լինի: Սարքն անձամբ տեսնել եւ ստանալ կարելի Է սոսկ աշխարհի վեց խանութում. Dover Street Market-ում՝ Լոնդոնում եւ Փարիզում, Maxfield-ում՝ Լոս Անջելեսում, Colette-ում՝ Փարիզում, 10 Corso Como-ում՝ Միլանում եւ The Corner-ում՝ Բեռլինում, հաղորդել Է TechRadar-ը: Ըստ որում նախապես անհրաժեշտ Է պահեստավորել ապրանքը, քանի որ սարքերը ներկայացված են սահմանափակ քանակով:


© 2009 ARMENPRESS.am