ԵԽԽՎ-ում հոտնկայս հարգել են բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը

21:45, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակությունների անդամ երկրների պատվիրակությունները, բացի թուրքական պատվիրակությունից, հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը:  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ նիստի ընթացքում առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանը:

«Քիչ առաջ ԵԽԽՎ նիստին իմ գործընկեր Լևոն Զուրաբյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը:Հայկական պատվիրակութան անդամները ոտքի կանգնեցին իսկ ԵԽԽՎ նախագահը առաջարկեց ընդունել Լևոն Զուրաբյանի կոչը և մեկ րոպե լռութամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Ամբողջ խորհրդարանը ոտքի կանգնեց՝ նույնիսկ Ադրբեջանի պատվիրաpկներն, իսկ թուրքական պատվիրակությունը մնաց նստած»,- գրել է պատգամավորը:


© 2009 ARMENPRESS.am