Ֆինանսների նախարարության աշխատակիցները պարգևատրվել են Հայրենական Մեծ պատերազմի հոբելյանական շքանշանով

19:08, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված ԱՊՀ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների hամակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) միջոցառումների կազմակերպման գործում նշանակալի ներդրման համար ՀՀ ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են «1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 70-ամյակի» Բելառուսի Հանրապետության հոբելյանական շքանշանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, պարգևատրվողների թվում են ՀՀ ֆինանսների նախարարության Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, ՀՀՄՂՀԽ նախագահ Ռոբերտ Գալոյանը, Օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ Գարիկ Դարբինյանը և ՀՀ ՖՆ  Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ՀՀՄՂՀԽ քարտուղար Սուրեն Ադամյանը:

 


© 2009 ARMENPRESS.am