Հայտարարվել են Եվրոպայի եւ աշխարհի լավագույն կղզիները

17:52, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտորինին գլխավորել Է Եվրոպայի լավագույն կղզիների վարկանիշը, իսկ Պրովիդենսիալեսը առաջատարն Է համանման համաշխարհային թոփ-թերթիկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է TripAdvisor մամուլի տեղեկագրում:

Տուրիստական ծառայության փորձագետները կազմել են աշխարհի բոլոր մասերի լավագույն կղզիների ցուցակները: Եվրոպական վարկանիշում հունական Սանտորինին առաջ Է անցել պորտուգալական Մադեյրայից եւ Կրետեից (համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը): Կարիբյան Պրովիդենսիալեսը, իր հերթին, ճանաչվել Է աշխարհի լավագույն կղզին: Կղզին ցուցակում ավելի բարձր դիրք Է գրավել, քան հավայան Մաուին (երկրորդ տեղը) եւ Հոնդուրասի Ռոատանը (երրորդ տեղը):  

Եվրոպայի լավագույն կղզիների թոփ-10-ում, ըստ TripAdvisor-ի վարկածի, Սանտորինիին, Մադեյրային եւ Կրետեին հաջորդում են՝ Զակինֆը (Հունաստան), Ֆուերտեվենտուրան (Իսպանիա), Ջերսին, Նորմանդական կղզիները (Մեծ Բրիտանիա), Մայորկան (Իսպանիա), Կապրին (Իտալիա), Տեներիֆեն (Իսպանիա), Կորսիկան (Ֆրանսիա):

Աշխարհի լավագույն կղզիների թոփ-10-ում Պրովիդենսիալեսին, Մաուիին եւ Ռոատանին հաջորդում են՝ Սանտորինին (Հունաստան), Տաու կղզին (Թաիլանդ), Մադեյրան (Պորտուգալիա), Բալին (Ինդոնեզիա), Մավրիկյան կղզիները (Աֆրիկա), Բորա-Բորան (Ֆրանսիական Պոլինեզիա), Ֆեռնանդու դի Նորոնյան (Բրազիլիա):

Վարկանիշում տեղերը հատկացվել են TripAdvisor պորտալի օգտատերերի կարծիքների վերլուծությունների հիման վրա: Տուրիստական ծառայության մասնագետները օգտագործել են ալգորիթմ՝ որը հաշվի Է առնում կղզիներում գտնվող հյուրանոցների, ռեստորանների եւ տեսարժան վայրերի որակի ու քանակի գնահատումները: Փորձագետները վերլուծել են այն արձագանքները, որոնք ստացվել են վերջին 12 ամսվա ընթացքում:

Ավելի վաղ TripAdvisor-ը Մարաքեշը ճանաչել Է 2015 թվականի լավագույն տուրիստական ուղղությունը:


© 2009 ARMENPRESS.am