ՆԱՏՕ-ն Էստոնիայում կանցկացնի աշխարհում խոշորագույն կիբեռ-վարժանքները

15:33, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի կիբեռ-համագորակցության կենտրոնը, որը գտնվում Է Տալլինում, այս շաբաթ կանցկացնի "Locked Shields 2015" վարժանքները՝ 16 պետությունների 400 ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք կլինեն աշխարհում նման կարգի խոշորագույն վարժանքները, որոնցում կօգտագործվեն իրական տեխնոլոգիաներ, համակարգչային ցանցեր եւ կիբեռ-հարձակման դիմագրավման մեթոդներ»,- ապրիլի 21-ին «Ինտերֆաքսին» հաղորդել են կենտրոնի մամուլի ծառայությունում:    

Վարժանքների սցենարի համաձայն՝ մասնակիցների թիմերը պետք Է պաշտպանեն պայմանական պետության համակարգչային ցանցերը եւ տեղեկատվական համակարգերը: Վերջինիս վրա արտասահմանյան գրոհները կլրացվեն զանգվածային լրատվամիջոցների կողմից ճնշմամբ եւ իրավական սահմանափակումներով: Նպատակն Է՝ իրական պատկերացում տալն այն մասին, թե որքան մեծ ազդեցություն կարող են գործել կիբեռ-միջադեպերը եւ որքան համալիր պետք Է լինեն դրանց լուծման մեթոդները:


© 2009 ARMENPRESS.am