Գյումրիում «ՎԱԶ-2107»-ն ընկել է փոսը

09:56, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 21-ին՝ ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (մոտ 0,5մ, ջրմուղ ծառայության կողմից փորված). անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ՌիԺկովի փողոցում (ատամնաբուժարանի ետնամաս) մոտ 30 սմ փոսից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 41TV001 պետհամարանիշով (վարորդ` Ժ. Գ.) ավտոմեքենան:


© 2009 ARMENPRESS.am