Պաղեստինում թողարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշ

22:24, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշ է թողարկվել Պաղեստինում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք»-ը: Իրանահայ թերթը գրում է, որ Պաղեստինը, որի հետ գոնե առերեւույթ փորձում է ջերմ հարաբերություններ ցուցադրել Թուրքիան, միաժամանակ, այն երկիրն է, որի ժողովուրդը շարունակում է զոհ գնալ իսրայելական ոտնձգություններին:

Օրերս Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նամականիշ էր մարվել նաեւ Ուրուգվայում:

 

 


© 2009 ARMENPRESS.am