Շախմատի Հայաստանի հավաքականը զիջեց Իսրայելին. Շախմատի ԱԱ

20:48, 19 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականը զիջեց Իսրայելի թիմին: Իսրայել-Հայաստան 2,5-1,5: 

Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը կիսեցին միավոր շախմատի աշխարհի թիմային առաջին տուրում: Սարգսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և 48-րդ խաղային համաձայնեցին ոչ-ոքիի: Նույն ավարտն ունեցավ նաև Սերգեյ Մովսիսյանի պարտիան, ով խաղում էր Լիա Սմիրինի հետ: Հավաքականի կազմում ամենաերկար խաղաց Վլադիմիր Հակոբյանը: Վերջինս խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն զիջեց Մաքսիմ Ռոթշտայնին:  Ամենաարագն իրենց պարտիան ավարտել էին Գելֆանդ-Արոնյաը զույգը` ոչ-ոքի հաշվով:

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ուկրաինայի հետ:


© 2009 ARMENPRESS.am