Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «ԲՄՎ»-ն բախվել է պատին

18:44, 19 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 19-ին` ժամը 15.21-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան Մ-5 միջպետական ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում «ԲՄՎ» մակնիշի 71 TD 711 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով վարորդ Վ. Ա.-ն (ծնված 1988թ.) և ուղևոր Ե. Մ.-ն (ծնված 1964թ.) տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական ավիճակը գնահատել են բավարար:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: 


© 2009 ARMENPRESS.am