Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին ընդառաջ` հրշեջ-փրկարարներն աջակցում են մաքրման աշխատանքների իրականացմանը

14:03, 19 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք ապրիլի 17-ից մինչ այսօր ներգրավված են Երևանի մարզահամերգային համալիրին հարակից տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 18-ից մինչ այսօր Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ նմանատիպ աշխատանքներ է իրականացնում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրի տարածքում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն աջակցում են համապատասխան ծառայություններին դժվարմատչելի վայրերում հատուկ տեխնիկայի օգնությամբ կատարել մաքրման ու բարեկարգման աշխատանքներ:


© 2009 ARMENPRESS.am