Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ԻՊ-ին զենք մատակարարելու մեջ

12:19, 19 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռներն ամենօրյա թռիչքներ են իրականացնում դեպի այն օդանավակայանները, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ, և գրոհայիններին գումար, սննդամթերք ու զենք են մատակարարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է «Ֆրանսնյուս»-ը` հղում կատարելով Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադի խոսքերի վրա:

«Մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ ամերիկյան ինքնաթիռները պարբերաբար այցելում են ԻՊ-ի տիրապետության տակ գտնվող օդանավակայաններ»,-հայտարարել է Հասան Ֆիրուզաբադին:

«ԱՄՆ-ը չպետք է ԻՊ-ին զենք մատակարարի, այնուհետև ներողություն խնդրի և հայտարարի, որ դա սխալմամբ է արել: Ամերիկացիներն ասում են, որ ցանկանում են պայքարել ԻՊ-ի դեմ, բայց մենք ոչ մի կոնկրետ գործողություն չենք տեսել»,-ասել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը:

Հասան Ֆիրուզաբադին գտնում է, որ շատ շուտով ողջ աշխարհին կարող է պատուհասել ահաբեկչական պատերազմը: ԶՈւ գլխավոր շտաբի պետը վստահ է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, այլ ոչ թե Իպ-ին զնեք մատակարարեն: «Եթե ԱՄՆ-ն անկեղծ է ասում, որ կապ չունի ԻՊ-ի ստեղծման հետ, ապա շատ հեշտությամբ կարող է պայքարել այդ խմբավորման դեմ: Մենք հույս ունենք, որ ամերիկյան և բրիտանական կառավարությունները պայքարելու են ԻՊ-ի դեմ գոնե հանուն իրենց քաղաքացիների»,-ասել է ԶՈւ գլխավոր շտաբի պետը:


© 2009 ARMENPRESS.am