Ալեքսանդր Գրիշչուկի կարծիքով, աշխարհի թիմային առաջնությունում ֆավորիտները շատ են

10:44, 19 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Ռուսաստանի հավաքականի առաջատար Ալեքսանդր Գրիշչուկի կարծիքով, շախմատի աշխարհի թիմային այս առաջնության ֆավորիտները շատ են, ինչպես օրինակ Ռուսաստանը, Հայաստանը կամ Ուկրաինան:

«Մրցաշարից առաջ միշտ էլ սպասելիքները շատ չեն լինում: Այս առաջնության ֆավորիտները շատ են` մենք, Ուկրաինան, Հայաստանը և Հնդկաստանը: Իսկ ինչ վերաբերում է վիճակահանությանը, ապա այն իսկապես մեծ դեր չի խաղում առաջնության ընթացքի համար: Խսղում ես 5 պարտիա նույն գույնի խաղաքարերով և 4-ը` հակառակը, այստեղ խաղը գնալու է 4 խաղատախտակների վրա, այնպես որ` տեսնենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գրիշչուկը:

Այս օրերին Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունը հոբելյանական է, այն անցկացվում է 10-րդ անգամ: Առաջնությանը մասնակցում են աշխահի ուժեղագույն թիմերը` Հայաստան, Հնդկաստան, Չինաստան, Ուկրաինա, Եգիպտոս, Ռուսաստան, ԱՄՆ, Հունգարիա, Իսրայել, Կուբա: Այս տարի մրցաշարն աննախադեպ է մասնակիցների կազմով: Առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության մեջ մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը գրոսմայստերներ են: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամ է բախտ վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:  


© 2009 ARMENPRESS.am