Ցեղասպանության տարելիցին նվիրված «Հավերժից էլ երկար» տեսահոլովակը կներկայացվի հանրությանը

21:04, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ժամանակակից արվեստների միության աջակցությամբ ապրիլի 20-ին «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա «Դետք» խմբի «Հավերժից էլ երկար» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երաժշտության հեղինակը Արման ԱՄՊ-ն է , բառերի հեղինակներն են Համլետ Առաքելյանը, Անուշ Վարդանյանը, տեսահոլովակը` Կարեն Գալստյանի:


© 2009 ARMENPRESS.am