Մխիթարյանը գրավել է «Պադերբորն»-ի դարպասը

18:57, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում կազմում գոլի հեղինակ դարձավ «Պադերբորն»-ի  դեմ խաղում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դորտմունդում ընթացող հանդիպման 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գլխի հարվածով բացեց հաշիվը:

Ընդամենը 7 վրոպե անց «Բորուսիա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ նաև Պիեռ Էմերիկ Օբամեյանգը: Հանդիպումը շարունակվում է, տանտերերը հաղթում են 2-0 հաշվով: 


© 2009 ARMENPRESS.am