Էրդողանի դեմ մահափորձ իրականացրած թուրքը մոտ 12 տարվա ազատազրկման է դատապարտվել

14:01, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քաղաքացի Ֆերհաթ Յըլդըզը, ով մեղադրվում էր 2014թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ, դատապարտվել է 11 տարվա և 8 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Ինքը՝ Յըլդըզը, իր զղջումն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ նշելով, որ Էրդողանին սպանելու մտադրություն չի ունեցել, այլ պարզապես փորձել է իր բողոքի ձայնը հայտնել:


© 2009 ARMENPRESS.am