Ադրբեջանցիները հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել են ավելի քան 12000 կրակոց

13:23, 18 Ապրիլ, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնաին Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

 


© 2009 ARMENPRESS.am