Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը 5-րդն է

12:57, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ծանր քաշային (105 կգ) Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի ներկայացուցիչը, պոկում վարժությունում տապալելով առաջին երկու մոտեցումները, երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 181 կգ` այդ կերպ զբաղեցնելով 4-րդ տեղը: Հրում վարժությունում Մարտիրոսյանն առաջին մոտեցումով բարձրացրեց 210 կգ, այնուհետ` 216 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ նա չբարձրացրեց 221 կգ: Երկամարտի 397 կգ արդյունքով Սիմոնյանը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը:

77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (56 կգ) դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մարգարյանը պոկել է՝ 113 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրել 146 կգ և երկամարտի 259 կգ արդյունքով հայ ծանրամարտիկը դարձել է Եվրոպայի 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am