Արգենտինայի դեսպանությունը առաջարկում է մասնակցել «Պրոգրամա սյուր» թարգմանությունների աջակցման ծրագրին

22:40, 17 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում են, որ վերսկսվում է 2015 թվականի «Պրոգրամա սյուր» թարգմանությունների աջակցման ծրագիրը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս տարի նախատեսված է դրամաշնորհ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնք պետք է հրատարակված լինեն մինչև 2016թ. նոյեմբերի 30-ը: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը:

«Պրոգրամա Սյուր» ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին. նպատակն է խթանել արգենտինյան գրականության տարածումը` արգենտինացի հեղինակների իսպաներեն ստեղծագործությունները այլ լեզուներով թարգմանելուն աջակցող դրամաշնորհների միջոցով: Մինչ օրս «Պրոգրամա սյուրը» տրամադրել է 854 դրամաշնորհ 38 լեզուներով թարգմանված աշխատանքների համար, որոնք հրատարակվել են աշխարհի 44 երկրում: 


© 2009 ARMENPRESS.am