Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել հարակից ձորակ

20:22, 17 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահազանգ է ստացվել ապրիլի 17-ին, ժամը 16.56-ին, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 24-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):
Հրշեջ-փրկարարներն ժամը  17.40-ին ավտոմեքենայից դուրս են բերել 1996 թվականին ծնված Մ. Շ.-ին, իսկ ժամը 18.36-ին` 1995 թվականին ծնված Ա. Պ.-ի դին:
Անհրաժեշտությունից ելնելով՝ Սպիտակ քաղաքի ԲԿ է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Ուղևորներ՝ 1996թ. ծնված Մ. Ք.-ն, 1996թ. ծնված Ն. Ա.-ն, 1995թ. ծնված Հ. Գ.-ն, 1996թ. ծնված Ա. Ս.-ն, 1995 թ. ծնված Ա. Օ.-ը, 1995 թ. ծնված Բ. Մ.-ը և 1996 թ. ծնված Ռ. Օ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am