ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

15:45, 17 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել արտահերթ նիստ գումարելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությունը, որի քննարկումն անավարտ է մնացել խորհրդարանական նախորդ քառօրյայի ընթացքում:

Արտահերթ նիստ հավաքելու համար անհրաժեշտ 44-ից արդեն իսկ հավաքվել է 31 պատգամավորի ստորագրություն: Առաջարկվում է ԱԺ արտահերթ նիստը գումարել ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին:

ՀՀ ԱԺ-ն նախորդ քառօրյայի ընթացքում սկսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկումը: Հայտարարության քննարկումն անվարտ մնաց, սակայն պատգամավորները ցանկանում են մինչև ապրիլի 24-ը քվեարկել և ընդունել հայտարարությունը:


© 2009 ARMENPRESS.am