ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջացառում

21:52, 16 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 15-ին Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանությունում տեղի  է ունեցել  հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել  ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:

Ներկաներին իր խոսքն է ուղղել  նաև Արաբական Միացյալ էմիրությունների և Կատարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ, հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Աարգսյանը:

Այնուհետև ցուցադրվել են  Հայոց ցեղասպանությանը վերաբերող «The Blue Book» և Շերի Ֆեստեքչյանի «Արմեն» ֆիլմերը:

Երեկոյի ավարտին տեղի  է ունեցել մոմավառություն: Նաիրի Բաբայանի ծիրանափողային կատարմամբ հնչել են հայտնի հայ երգահանների ստեղծագործությունները:

 

 


© 2009 ARMENPRESS.am