Դանիայի Մարգարետ Բ թագուհին նշում Է 75-ամյակը

11:57, 16 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 16-ին լրանում Է Դանիայի Մարգարետ Բ թագուհու 75-ամյակը եւ, չնայած պատկառելի տարիքին, գահը եւ պետության ղեկավարի պաշտոնը թողնել նա չի պատրաստվում: Թագուհին բազմիցս լրագրողներին ասել Է, որ իր պարտքը կկատարի մինչեւ կյանքի վերջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դանիայի Մարգարետ Բ թագուհին՝ Ֆրեդերիկ IX թագավորի եւ Ինգրիդ թագուհու ավագ դուստրը, ծնվել Է 1940 թվականի ապրիլի 16-ին Կոպենհագենում: Գահակալում Է արդեն ավելի քան 40 տարի՝ 1972 թվականի հունվարի 14-ից:   

«Տարիքի հետ կապված խնդիրներ չունեմ»,- ասել Է նա հոբելյանի տոնակատարության նախօրյակին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Ծերանալը նաեւ նշանակում Է, որ քո պաշարում ամենատարբեր կարգի փորձ Է կուտակվում»,- պարզաբանել Է թագուհին:

Մարգարետ Բ-ն եւ նրա ամուսինը՝ արքայազն Հենրիկը, ունեն երկու որդի՝ Ֆրեդրիկը (1968) եւ Յոհաքիմը (1969), ինչպես նաեւ 8 թոռ՝ 15-ից մինչեւ 4 տարեկան, որոնց թվում կան թե՛ տղաներ, թե՛ աղջիկներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am