Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:44, 4 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Արմեն Մարտիրոսյանը  նշանակել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`

ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն Մարտիրոսյան նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի)»:


© 2009 ARMENPRESS.am