Գալուստ Սահակյանը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

21:20, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնական այցով  գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում։ Այս մասին «Ֆեյսբուք» - ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը և Լյուդմիլա Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am