Մայրաքաղաքում 2135 ցայտաղբյուր է գործարկվել

17:51, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության համագործակցության արդյունքում, ապրիլի մեկից վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ այդ տեխնիկական բնույթի աշխատանքներ են տարվել դրանց անխափան շահագործումը տարվա ընթացքում ապահովելու համար: Երևանի այցեքարտերից մեկը համարվող ցայտաղբյուրների թիվը մայրաքաղաքում 2135 է:


© 2009 ARMENPRESS.am