«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց Ինտերակտիվ ուսումնական կենտրոն

20:07, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց Ինտերակտիվ ուսումնական կենտրոն, որտեղ մեկտեղված է ժամանակակից արվեստին վերաբերվող 600 անուն գիրք: Այս մասին մարտի 31-ին, Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի բացմանը նշեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային գծով ծրագրերի փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը:

Ինետարակտիվ ուսումնական կենտրոնը գրադարանային տարածք է, որտեղ ներկայացված է արվեստին և մշակույթին առնչվող գրքերի ու կատալոգների հարուստ հավաքածու, ինչպես նաև հասանելի են աշխարհի լավագույն թանգարանների և արվեստի ինստիտուտների թվայնացված հավաքածուները, արխիվները և այլ կարևոր տեղեկատվություն:

«Մոտ 600 գրքեր, ցուցահանդեսային կատալոգներ եւ մենագրություններ անվճար հասանելի կլինեն հետազոտողների, արվեստի ֆակուլտետների ուսանողների եւ հանրության համար:  Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը գործում է նաև դաշտի մասնագետների և բաց հանրության լայն շրջանների համար: Այստեղ ներկայացված գրքերը հիմնականում վերաբերվում են արվեստին, արվեստի պատմությանը, մոդեռն և ժամանակակաից արվեստին: Նաև մեծ քանակություն են կազմում հայ արվեստագետների աշխատանքներին նվիրված պատկերագրքերն ու մենագրությունները», - հայտնեց Աստղիկ Մարաբյանը:

«Կենտրոնն անվանել ենք «Ինտերակտիվ ուսումնական կենտրոն», քանի որ այն զուտ գրադարան չէ, և անվճար մուտքից սկսած այցելուի համար ատեղծված է մի միջավայր, որտեղ բացի գրքերից, կլինեն համակարգիչներ, որոնց շնորհիվ այցելուները կկարողանան մուտք գործել համաշխարհային հավաքածուներ, շտեմարաններ»,- հավելեց Աստղիկ Մարաբյանը:

Կենտրոնում չեն մոռացել և փոքրիկ երեխաներին, և այդտեղ առկա են նաև չորս տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված արվեստի և զարգացմանը մպաստող գրքեր:

[gallery id= 54765]


© 2009 ARMENPRESS.am