Ղրիմի վերամիավորումից ՌԴ-ի միագումար կորուստները կկազմեն մինչեւ 200 մլրդ դոլար. Կուդրին

16:54, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից ՌԴ-ի միագումար կորուստները 3-4 տարվա ընթացքում գնահատվում են 150-200 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը մարտի 31-ին հայտնել Է Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար, ՌԴ-ի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, որը ելույթ Է ունեցել ՏԱՍՍ գործակալությունում կազմակերպված «կլոր սեղանի» ժամանակ՝ նվիրված Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի նախագահ ընտրվելու 15-ամյակին:

«3-4 տարվա ընթացքում դա կարող Է կազմել 150 միլիարդից մինչեւ 200 մլրդ դոլար,-նշել Է Կուդրինը:-Սրանք միագումար կորուստներն են՝ ուղղակի եւ անուղղակի»:

Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից անուղղակի կորուստների թվում Կուդրինը նշել Է պատժամիջոցները եւ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը «մեզ վրա տարեկան կնստի մոտավորապես 6-7 մլրդ դոլար»:


© 2009 ARMENPRESS.am