Պերուում առնվազն 21 մարդ Է զոհվել ավտովթարից, ծանր վիրավորվել են շուրջ 40-ը

11:26, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի հարավում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է առնվազն 21 մարդ, ծանր վիրավորվել են շուրջ 40-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:

Վթարը մարտի 30-ին տեղի Է ունեցել Պերուիի Այակուչու տարածաշրջանում: Ըստ նախնական վարկածի՝ Transporte Sanchez ֆիրմայի ավտոբուսը զառիվայրից ընկել Է Նասկա-Պուկիո ավտոմայրուղում: Տեղի ունեցածի պաշտոնական պատճառը չի նշվում, բայց հայտնի Է, որ վթարի վայրում սաստիկ անձրեւ Էր տեղում:

 Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Պերուում ավտոբուսների հետ կապված ողբերգական պատահարների գլխավոր պատճառներն են՝ ճանապարհային երթեւեկության կանոնների անտեսումը եւ ավտոմեքենաների անբավարար տեխնիկական վիճակը:


© 2009 ARMENPRESS.am