Գավառում որսորդական հրացան են հանձնել, Սպիտակում փամփուշտներ և ինքնաձիգի պահունակ

10:31, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1970թ. ծնված Համլետ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող որսորդական հրացան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1984թ. ծնված Արամ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 81 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:


© 2009 ARMENPRESS.am