Դոլարի փոխարժեքը նվազել է ևս 42 լումայով

16:27, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մարտի 30-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով` կազմելով  471.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.72  դրամով և կազմել 511.07 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով` կազմելով 8.14  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.09 դրամով և կազմել 699.13  դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 30-ին կազմել է 18 հազար 115.32  դրամ, արծաթի գինը՝ 259.67  դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 240.42 դրամ:


© 2009 ARMENPRESS.am