Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

16:07, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասի տեղեկությունը տեղադրվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: 

 Այս տարվա մարտի 26-ին իսպանական մեկ այլ քաղաք` Պինտոյի քաղաքապետարանը լիագումար նիստի ժամանակ միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտել օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: 2015-ին լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը:


© 2009 ARMENPRESS.am