Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

15:23, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մարտի 31-ին ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 1-ին լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն ապրիլի 1-2-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Քամին արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 31-ին ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև: Մարտի 1-2-ին, 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, ապրիլի 1-ին` +18, ապրիլի 2-ին` +20, ապրիլի 3-4-ին` +18 աստիճան: 


© 2009 ARMENPRESS.am