Երևանում մարտի 20-26-ին ծնվել է 433 երեխա

12:37, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 50.160 քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա` 205 տղա և 228 աղջիկ:


© 2009 ARMENPRESS.am