Ոստիկանները Աղավնատուն գյուղի քարհանքում թմրամիջոց են հայտնաբերել

11:25, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 28-ին` ժամը 10.45-ին, ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղում գտնվող քարհանքում վարորդները վիճաբանում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված արտադրամասում կատարած զննությամբ քար կտրող մեքենայի վրայից հայտնաբերել է 2 փաթեթ` 9.6 գ և 3.9 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգվածներով:

Պարզվել է, որ դրանք պատկանում են 1965թ. ծնված Ալբերտ Ա.-ին: Նույն օրը` ժամը 13.45-ին, Ալբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և հայտնել, որ զանգվածները պատկանում են իրեն, պատրաստել է կանեփի բույսերից, իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


© 2009 ARMENPRESS.am