Ըմբիշ Կարապետ Չալյանը Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում երրորդն էր

22:32, 29 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Վալբրժիղ քաղաքում ավարտվեց ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի վերջին մասնակիցը՝ երիտասարդ, բայց փորձառու Կարապետ Չալյանը երրորդ տեղի համար պայքարում համոզիչ հաղթանակ տարավ ռուսաստանցի Ասակալովի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ըմբշարտի ֆեդերացիա:

Ավելի վաղ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճային 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչում Ֆրանգուլյանը 8:3 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին: Մեդալի արժանանալու հնարավորություն է ունեցել նաև 70 կգ քաշային Իշխան Պողոսյանը, սակայն երրորդ տեղի համար պայքարում երևանցի ըմբիշը չի կարողացել հաղթել բելառուս Ալեքսանդր Կարպաչին:


© 2009 ARMENPRESS.am