Կանադայում ինքնաթիռի կոպիտ վայէջքի հետեւանքով 25 ուղեւոր է տուժել

12:51, 29 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադական Գալիֆաքսում Air Canada ավիաընկերության А-320 ինքնաթիռի կոպիտ վայրէջքի արդյունքում 25 մարդ է տուժել:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը: Ավիաընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ АС624 չվերթով Տորոնտո ուղեւորվող ուղեւորներից 25-ը հոսպիտալացվել են կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներով:

Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս էր եկել թռիչքուղուց: 


© 2009 ARMENPRESS.am