«Բոկո Հարամի» գրոհայիններն ավելի քան 20 մարդ են գլխատել

11:44, 29 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիական Բորնո նահանգում գրոհայինները ավելի քան 20 մարդ են գլխատել, ապա այրել են բնակիչների տները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Ինտերֆաքսին»` տեղի իշխանությունները հանցագործության իրականացման մեջ կասկածում են «Բոկո Հարամ» խմբավորմանը:

Խմբավորումը երկրի հյուսիս-արեւելքում մի քանի հարձակում է իրականացրել: Այսպիսով` գրոհայինները ցանկանում են խաթարել երկրում անցկացվող համընդհանուր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: 


© 2009 ARMENPRESS.am