Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում «Էլբասան Արենա» մարզադաշտում

08:28, 29 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հանդիպմանը:

«Էլբասան Արենա» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» էին ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Մոտ մեկ ժամ տևած մարզման ընթացքում ֆուտբոլիստներն անցկացրեցին երկկողմանի հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Եվրոպայի 2016թ. առաջնության Ալբանիա-Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 20:00-ին:  

 

 


© 2009 ARMENPRESS.am